«Բավարիան» պաշտոնապես խզել է պայմանագիրը թիմի սպորտային տնօրենի հետ

«Բավարիան» պաշտոնապես խզել է պայմանագիրը Հասան Սալիհամիջիչի հետ, հայտնում է Bild-ը։

Մարզական տնօրենի հրաժարականի մասին հայտարարվել էր դեռ մայիսին, սակայն միայն հիմա է ամեն ինչ պաշտոնական դարձել։ Բանն այն է, որ Սալիհամիջիչի պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2026 թվականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ղեկավարությունը բոսնիացուն 6-8 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում կվճարի։

Հասան Սալիհամիջիչը սպորտային տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2017-2023 թվականներին։