«Կորինտիանսի» երկրպագուների ավտոբուսը շրջվել է, կա յոթ զոհ

Բրազիլիայում «Կորինտիանսի» երկրպագուներով լի ավտոբուսը շրջվել է մայրուղում։

Globo-ի փոխանցմամբ՝ առնվազն յոթ մարդ է զոհվել ավտովթարի հետեւանքով։ Վթարը տեղի է ունեցել Բելու Օրիզոնտեի մայրուղու վրա։ Ավտոբուսում եղել է 46 մարդ, ովքեր Սան Պաուլո էին վերադառնում «Կրուզեյրոյի» հետ արտագնա հանդիպումից (1:1):

Շրջված ավտոբուսի տակ յոթ մարդ տեղում մահացել է, ևս տասը վիրավորվել են։