Դոմինիկ Սոբոսլայ. «Հուսով եմ, որ ապագայում կկարողանամ էլ ավելի գոհացնել երկրպագուներին»

«Լիվերպուլի» նորեկ Դոմինիկ Սոբոսլայը պատմել է, թե ինչ զգացողություններ ունի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում «Բորնմութի» դեմ տարած հաղթանակի մասին (3:1):

«Ես ինձ հիանալի եմ զգում և հուսով եմ, որ ապագայում կկարողանամ էլ ավելի գոհացնել երկրպագուներին։ Գոլ բաց թողնելուց հետո մենք արագ արձագանքեցինք առանց լարվելու, տիրեցինք գնդակին, որոշ բաներ փոխեցինք, և ստացվեց։ Իհարկե, մենք կավելացնենք»,- BBC Sport-ը մեջբերում է Սոբոսլայի խսոքերը։

Դոմինիկը միացավ «Լիվերպուլին» այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նա ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։