«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ. «Նեյմարը վնասվածք է ստացել»

«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Խորխե Ժեզուսը խոսել է հարձակվող Նեյմարի վիճակի մասին։

«Նեյմարը վնասվածք է ստացել, նա մի փոքր մկանային խնդիր ունի: Ես հստակ չգիտեմ, թե երբ նա կվերադառնա և պատրաստ կլինի նորմալ խաղալ ու մարզվել։

Չեմ կարծում, որ նա կարող է միանալ Բրազիլիայի հավաքականին։ Այժմ նա վերականգնողական կենտրոնում է»,- մարզիչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։