Ռաֆայել Վարանի թիմակիցները համոզում են նրան տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հայտնվել է Սաուդյան Արաբիայի ակումբի ուշադրության կենտրոնում:

Ըստ Sportz Zone-ի՝ 30-ամյա ֆրանսիացուն հավակնում է «Ալ-Իթթիհադը», որի կազմն այս ամառ համալրել են նրա հայրենակիցներ Կարիմ Բենզեման և Ն’Գոլո Կանտեն: Նշվում է, որ Բենզեման ու Կանտեն արդեն շփվել են Վարանի հետ և փորձել են համոզել նրան տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»:

Այնուամենայնիվ, Վարանը մերժել է նրանց առաջարկը, քանի որ ցանկանում է առնվազն ևս մեկ մրցաշրջան անցկացնել Եվրոպայում: