«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպանի հետ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռեգիսի հետ։

25-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Շապեկոենսե» ակումբում, որի հետ 2019/20 մրցաշրջանում հաղթել է Սերիա Բ-ն: Ակումբի նորեկը 14 հանդիպում է անցկացրել բրազիլական Սերիա Ա-ում «Շապեկոենսեի» կազմում։

Ռեգիսը խաղացել է նաեւ բրազիլական «Նաուտիկո», «Բաիա», «Ռեգատա» եւ հունական «Լեւադիակոս» ակումբներում։

Կիսապաշտպանը կխաղա 77 համարով: