ՊՍԺ-ն համաձայնության է եկել «Այնթրախտի» և Ռանդալ Կոլո-Մուանիի հետ

ՊՍԺ-ն համաձայնության է եկել Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի հետ, հայտնում է RMC Sport-ը:

Այժմ փարիզցիները միայն գերմանական ակումբի հետ կարող են պայմանավորվել 24-ամյա հարձակվողի տեղափոխության հարցում։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է գործարքի մեջ ներառել հարձակվող Յուգո Էկիտիկեին՝ գինը իջեցնելու համար, սակայն «Այնթրախտը» ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 100 միլիոն եվրո:

Կոլո-Մուանին արդեն հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ «Այնթրախտից» այս ամառ։