Դորտմունդի «Բորուսիան» 60 մլն եվրո է առաջարակել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։

Ինչպես հայտնում է Sport1-ը, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիան»: Նշվում է, որ «քաղաքայինները» նրա համար պահանջում են առնվազն 35 միլիոն եվրո։

Պալմերը մտածում է այլ թիմ տեղափոխվելու մասին՝ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: Նշենք, որ Քոուլը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, որում Սիթին հաղթեց «Սևիլիային»: