Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Զենիթի» նախկին հարձակվող Սերդար Ազմունը, ով ներկայումս հանդես է գալիս «Բայերում», կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Միլանի» հետ։

Նշվում է, որ կողմերի միջև եղել են միայն վաղ շփումներ։ Պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, սակայն ռոսոներիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: