Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Ջուդ Բելինգհեմին եսասեր ու ինքնասիրահարված են համարում

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները գոհ չեն մնացել Ջուդ Բելինգհեմի «Ռեալ» տեղափոխությունից, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացու թիմակիցները նրան եսասեր ու ինքնասիրահարված են համարել։ Նշվում է, որ ֆուտբոլիստների համար հատկանշական էր այն, որ հանդիպումներից հետո նա սպասել է, որ ամբողջ թիմը շրջանագիծ անի մարզադաշտի շուրջ, որպեսզի բոլորն առանձին ծափահարեն ու պատասխան ծափերի արժանանան երկրպագուների կողմից։

Բելինգհեմը միշտ դուր չի եկել թիմակիցներին: Հաղորդվում է, որ անցյալ տարվա փետրվարին, հենց դաշտում Չեմպիոնների Լիգայի հանդիպման ժամանակ, նա բղավել է Նիկո Շուլցի վրա վատ փոխանցման համար. «Դու հիմար ես, անիծյալ»: