«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին մոտ է թիմից հեռանալուն

Թուրքական Takvim աղբյուրը հայտնում է, որ «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն։

Ենթադրվում է, որ թուրքերն այս ամառ պատրաստ են վճարել մոտ 10 միլիոն եվրո՝ Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Ակումբի փոխնախագահ Էրդեն Թիմուրն արդեն բանակցություններ է վարում, փորձում է գործարք կնքել։

Այնուամենայնիվ, «Գալաթասարայը» պետք է մեծացնի իր առաջարկը, քանի որ «զինագործները» ցանկանում են առնվազն 14 միլիոն եվրո: