LA LIGA. Մադրիդի «Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Ալմերիայի» դեմ խաղում

Իսպանական Լա Լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ մրցեց «Ալմերիայի» դեմ։

Հանդիպման 3-րդ րոպեին տանտերերը հաշվի մեջ առաջ անցան։ Առաջին կեսի վերջում, սակայն, մադրիդյան ակումբը հավասրեցրեց և կարող էր հաշվի մեջ առաջ անցնել, բայց Տոնի Կրոսի խփած գոլը VAR համակարգը չգրանցեց։

Երկրորդ կեսում Անչելոտտիի սաները 2 գոլ ևս հեղինակեցին ու վաստակըցին հերթական երեք միավորը։

Լա Լիգա․

«Ալմերիա» – «Ռեալ Մադրիդ» 1:3 (1:0)

1:0 Սերխիո Արիբաս (3)

1:1 Ջուդ Բելինգհեմ (19)

1:2 Ջուդ Բելինգհեմ (60)

1:3 Վինիսիուս Ժունիոր (73)