Անգլիական գրանդը պատրաստվում է մեկ տարվա պայմանագիր կնքել պաշտպան Ջոնի Էվանսի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է մեկ տարվա պայմանագիր կնքել պաշտպան Ջոնի Էվանսի հետ այն բանից հետո, երբ 35-ամյա վետերանը նախամրցաշրջանի ընթացքում տպավորել է գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին:

Տեն Հագը Էվանսին տեսնում է որպես մեծ անձնավորության, ով կարող է խաղադաշտից դուրս մեծ ազդեցություն թողնել թիմակիցների վրա և օգնել երիտասարդներին: Վերջին 5 տարիներին ֆուտբոլիստը հանդես է եկել «Լեսթերում», որը լքել է հունիսի վերջին պայմանագրի ավարտի պատճառով։

Էվանսը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, ով 198 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» հիմնական կազմում՝ նախքան 2015 թվականին «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» մեկնելը: