Ֆաբրիցիո Ռոմանո. «Այաքսը» դեռ հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Այաքսը» դեռ հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու հարցում։

«Հայ տաղանդավոր Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ «Այաքսի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում շատ ակումբներ, սակայն անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է միայն «Այաքս» տեղափոխվել»,- հայտնել է Ռոմանոն։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 12 միլիոն եվրո։