Թոմաս Տուխել. «Վիրահատությունը դրական արդյունք է տվել»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է դարպասապահ Մանուել Նոյերի վիճակի մասին։

«Վիրահատությունը դրական արդյունք է տվել, և նրա վերականգնման ժամկետը կրճատվել է։ Նոյերի առաջընթացը վերջին մի քանի օրերի ընթացքում տպավորիչ էր: Մենք ակնկալում ենք, որ նա կկարողանա միանալ թիմային մարզումներին առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում», – մասնագետի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին 37-ամյա դարպասապահը դահուկ քշելիս սրունքի կոտրվածք էր ստացել և բաց թողեց նախորդ մրցաշրջանի ամբողջ երկրորդ կեսը։