Սաուդյան Արաբիայի ակումբները կարող են դառնալ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի անդամ

Սաուդյան Արաբիայի ակումբները կարող են դառնալ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի անդամ։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեծապես հետաքրքրված է տեղական թիմերի մասնակցությամբ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին։ Ինչպես ենթադրում է աղբյուրը, մոտ ապագայում Արաբական ֆեդերացիան կարող է դիմել ՈւԵՖԱ-ին՝ 2024/25 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգային մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից Չեմպիոնների Լիգայի ձևաչափը փոփոխություններ է կրելու։ ՈւԵՖԱ-ն կհրաժարվի ավանդական խմբային փուլից (8 խումբ՝ 4 թիմով) և փոխարենը կձևավորի մեկ լիգա՝ 36 ակումբներով։ Թիմերն այլևս երկու անգամ չեն խաղա երեք մրցակցի հետ՝ տանը և դրսում: Փոխարենը յուրաքանչյուր ակումբ կանցկացնի ութ հանդիպում ութ տարբեր թիմերի հետ՝ չորսը տանը և չորսը արտագնա, որից հետո կձևավորվի մրցաշարային աղյուսակը: Լավագույն ութ ակումբները ուղղակիորեն դուրս կգան 1/16-րդ փուլ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կխաղան փլեյ-օֆֆում՝ 1/16-րդ փուլի ուղեգիր նվաճելու համար: