Դեկուն պատմել է, թե ինչու «Բարսելոնան» չի կարող վերադարձնել Նեյմարին

«Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն Դեկուն պատմել է, թե ինչու կատալոնական ակումբը չի կարող իրեն թույլ տալ վերադարձնել հարձակվող Նեյմարին։

31-ամյա բրազիլացին ՊՍԺ-ից Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» է տեղափոխվել: Տրանսֆերի գումարը գնահատվում է 100 մլն եվրո։

«Բոլորը գիտեն, որ այս պահին, ցավոք, մեր ֆինանսական վիճակով անհնար էր նման տրամսֆեր կատարելը։ Մեզ պետք էր համաձայնություն ՊՍԺ-ի կամ արաբների հետ, ինչը չկար։

Այս իրավիճակը պետք է տնտեսապես շահավետ լիներ մեզ համար, բայց ակումբի ֆինանսական վիճակի պատճառով այն լուծում չուներ»,- ասել է Դեկոն Globoesporte-ին։