ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է նոր ձևաչափով մեկնարկել 2024 թվականից

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է նոր ձևաչափով մեկնարկել 2024 թվականից, հայտնում է Calcio e Finanza-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվում է «եզրափակիչ քառյակում» գավաթի հաղթողին որոշելու գաղափարը։

Այս պահին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթողը որոշվում է մեկ խաղում, որում հանդիպում են Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի անցած մրցաշրջանի հաղթողները։

Նշվում է, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ձևաչափի փոփոխության մասին կարող է վկայել այն փաստը, որ Sky հեռուստաալիքը իրավունք է ձեռք բերել ցուցադռելու 2024-2027 թվականների ցիկլում նոր մրցաշարի՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Սուպերգավաթի մրցաշարը, որին կմասնակցեն Եվրոպա Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի հաղթողները։