Խոսեպ Գվարդիոլան այս ցուցանիշով հավասարվեց Կառլո Անչելոտտիին

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սևիլիային» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում (1:1, 11-մետրանոցներով՝ 5:4):

Խոսեպ Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ նվաճեց այս գավաթը որպես մարզիչ։ Այսպիսով, իսպանացին կրկնել է իտալացի Կառլո Անչելոտտիի ռեկորդը՝ մարզիչների շրջանում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում տարած հաղթանակների քանակով։

Անչելոտտին երկու անգամ նվաճել է գավաթը «Միլանի» հետ (2003, 2007) և երկու անգամ՝ «Ռեալի» հետ (2014, 2022)։ Գվարդիոլան նախկինում երկու անգամ հաղթել է «Բարսելոնայի» կազմում (2009, 2011) և մեկ անգամ «Բավարիայի» հետ (2013 թ.):