«Մանչեսթեր Սիթին» «Սևիլյայի» դեմ խաղում ունեցել է գնդակին տիրելու 100% ցուցանիշ

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակչում առաջին խաղակեսի որոշակի ժամանակահատվածում՝ 32-ից 42-րդ րոպեն, գնդակին տիրելու վիճակագրությունը խաղում 100% 0% է եղել՝ հօգուտ «Մանչեսթեր Սիթիի»։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր դարձավ «Մանչեսթեր Սիթին», ովքեր 11 մետրանոց հարվածաշարով առավելության հասան «Սևիլյայի» նկատմամբ (1:1, 5:4):