«Յուվենթուսի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելլան կարիերան կշարունակի մեկ այլ ակումբում

Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելլան կարիերան կշարունակի «Լացիոյում»։

Հռոմի ակումբը երկու տարով վարձակալել է 21-ամյա իտալացուն՝ գնելու հնարավորությամբ։

Ռովելլան «Յուվենթուս» է տեղափոխվել 2021 թվականի հունվարին «Ջենոայից» և անմիջապես վարձակալվել: Անցած ամառ ֆուտբոլիստը վերադարձավ թուրինյան ակումբ և, մասնակցելով Ա Սերիայի երեք հանդիպման, վարձավճարով տեղափոխվեց «Մոնցա», որի կազմում անցկացրել է 27 խաղ։

Ռովելլան Իտալիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։