«Ինտեր Մայամին» առաջին անգամ կխաղա ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթում

«Ինտեր Մայամին» ու «Նեշվիլը» դուրս եկան 2023 թվականի Լիգայի գավաթի եզրափակիչ և վաստակեցին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի ուղեգիր։

Ակումբներն այս մրցաշարին կմասնակցեն առաջին անգամ։ Այս տարի Լիգայի գավաթը դարձել է պաշտոնական մրցաշար ԿՈՆԿԱԿԱՖ-ի հովանու ներքո։

«Ինտեր Մայամին» Լիոնել Մեսսիի հետ նախկինում 4:1 հաշվով հաղթել էր «Ֆիլադելֆիային»: «Նեշվիլը» կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է «Մոնտերեին»: Լիգայի գավաթի եզրափակիչը կկայանա օգոստոսի 20-ին։