Գերմանական ակումբը հայտարարել է կիսապաշտպան Լովրո Մաերի հետ պայմանագիր կնքելու մասին

«Վոլֆսբուրգը» հայտարարել է կիսապաշտպան Լովրո Մաերի հետ պայմանագիր կնքելու մասին։

25-ամյա կիսապաշտպանը 35 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ռենից» և գերմանական ակումբի հետ պայմանագիր կնքել մինչև 2028 թվականը։ Մաերը Խորվաթիայի հավաքականի անդամ է, ազգային հավաքականի հետ միասին նվաճել է 2022 թվականի Քաթարում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լիգա 1-ում անցկացրել է 32 խաղ և վաստակել 7 (2+5) միավոր։