«Այաքսը» գնել է Չեմպիոնշիփի լավագույն ռմբարկուին 12,3 միլիոն եվրոյով

Անգլիացի հարձակվող Չուբա Ակպոմը տեղափոխվեց «Այաքս»։ Հոլանդական ակումբը հայտարարել է «Միդլսբրոյի» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության մասին։

27-ամյա հարձակվողի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Տրանսֆերի գումարը կազմել է 12,3 միլիոն եվրո, իսկ բոնուսների շնորհիվ կարող է հասնել 14,3 միլիոնի։

Անցած մրցաշրջանում «Արսենալի» շրջանավարտը 38 խաղում խփեց 28 գոլ՝ դառնալով Չեմպիոնշիփի լավագույն ռմբարկուն (Անգլիայի ֆուտբոլի լիգայի համակարգում երկրորդ կարևորագույն դիվիզիոնը):