Յասին Բունուն մոտ է «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն

«Սևիլիայի» և Մարոկկոյի հավաքականիդարպասապահ Յասին Բունուն մոտ է «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Relevo-ն, իսպանական և սաուդյան ակումբները ներկայումս բանակցում են 32-ամյա դարպասապահի տրանսֆերի մանրամասների շուրջ, ում համար «Ալ-Հիլալը» առանց բոնուսների առաջարկել է 19 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Բունուն ՖԻՖԱ-ի վարկածով մտել է 2022 թվականի լավագույն դարպասապահների եռյակը։