«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Ռենի» վինգեր Ժերեմի Դոկուին, հայտնում է ESPN-ը:

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 21-ամյա ֆուտբոլիստի հետ՝ փոխարինելու «Ալ Ահլի» տեղափոխված Ռիյադ Մահրեզին։ Ֆրանսիական ակումբը բելգիացու համար ակնկալում է ստանալ նվազագույնը 50 միլիոն եվրո։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։