ՊՍԺ-ի ֆուտբոլիստը լքել է թիմը

ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոն տեղափոխվել է քաթարական «Ալ-Արաբի» ակումբ, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Նա խաղացել է նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Մոնակոն», «Զուլտե-Վարեգեմը», «Մայնցը», «Բորուսիան» և «Լայպցիգը»:

Ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 75 հանդիպում, կատարել 4 գոլային փոխանցում և նվաճել 8 տիտղոս։