«Լիվերպուլը» հերքում է իր դարպասապահի մասին տեղեկությունները

«Լիվերպուլը» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերին ձեռք բերելու առաջարկներ չի ստացել։ Այս մասին գրում է This is Andield ինտերնետային պորտալը։

Ըստ աղբյուրի՝ «կարմիրները» ամեն դեպքում կհրաժարվեին իրենց դարպասապահին գնելու ցանկացած առաջարկից։ «Մերսիսայդցիները» չեն պատրաստվում վաճառել Ալիսոնին այս տրանսֆերային պատուհանում:

Բրազիլացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը երջանիկ է «մերսիսայդյան» ակումբում։ Նա չի մտածում հեռանալու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալիսոն Բեքերը կարող է դառնալ Ռոնալդուի և Մանեի խաղընկերը։

2022/23 մրցաշրջանում բրազիլացին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 միլիոն եվրո։