«Մանչեսթեր Սիթին» գումար կստանա Ռոմեո Լավիայի՝ դեպի «Չելսի» տրանսֆերից

«Սաութհեմփթոնը» համաձայնության է եկել կիսապաշտպան Ռոմեո Լավիային «Չելսիին» 62 միլիոն եվրոյի դիմաց վաճառելու մասին, իսկ «Մանչեսթեր Սիթին», որը մեկ մրցաշրջան առաջ վաճառեց ֆուտբոլիստին, գործարքից կստանա 12.4 միլիոն եվրո (20%): Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Անցած մրցաշրջանում 19-ամյա Լավիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում «Սաութհեմփթոնի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 32 միլիոն եվրո: