Հակիմ Զիեշը շուտով կտեղափոխվի եվրոպական մեկ այլ ակումբ

«Չելսին» համաձայնության է եկել «Գալաթասարաձի» հետ կիսապաշտպան Հակիմ Զիեշի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ գործարքն ավարտելու համար պետք է սպասել ֆուտբոլիստի բուժզննման արդյունքներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան «Ալ-Նասրը» հրաժարվել էր մարոկկացուն ձեռք բերելու գաղափարից միայն նրա առողջական խնդիրների պատճառով: Հաղորդվում էր, որ 30-ամյա կիսապաշտպանը խնդիրներ է ունեցել ծնկի հետ։