«Լիվերպուլը» սկսել է հետաքրքրվել «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպանի ծառայություններով

«Լիվերպուլը» սկսել է հետաքրքրվել «Քրիսթալ Փելասի» 23-ամյա կիսապաշտպան Շեյքու Դուկուրեի ծառայություններով, հայտնում է Independent-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոյսես Կայսեդոյին «Բրայթոնից» և Ռոմեո Լավիային «Սաութհեմփթոնից» գայթակղելու անհաջող փորձերից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» իր ուշադրությունը դարձրել է «Քրիսթալ Փելասի» Դուկուրեի վրա: Նշվում է, որ մալիացի կիսապաշտպանը ցանկանում է խաղալ «Էնֆիլդում»: Դուկուրեի մոտավոր արժեքը կազմում է գրեթե 70 միլիոն եվրո:

Դուկուրենն միացել է «Քրիսթալ Փելասին» անցյալ ամառ ֆրանսիական «Լանսից»: «Արծիվների» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում մալիացին 34 հանդիպում է անցկացրել անգլիական Պրեմիեր Լիգայում և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Այս ամառվա սկզբին «Լիվերպուլը» պայմանագիր կնքեց Դոմինիկ Սոբոսլայի և Ալեքսիս Մակ Ալիստերի հետ, մինչդեռ կորցրեց Ջորդան Հենդերսոնին և Ֆաբինյոյին: