Հայտնի է, թե Լազար Սամարջիչի՝ «Ինտեր» տեղափոխության շուրջ բանակցությունները ինչու են դադարեցվել

«Ուդինեզեի» կիսապաշտպան Լազար Սամարջիչի՝ «Ինտեր» տեղափոխության շուրջ բանակցությունները դադարեցվել են, գործարքը դժվար թե կայանա։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Ըստ աղբյուրի՝ կողմերը որոշել են դադարեցնել երկխոսությունը՝ չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը և ֆուտբոլիստի կողմից անցկացված բուժզննումին։ Սամարջիչը վերադարձել է «Ուդինեզե»,- նշում է Ռոմանոն:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ գերմանական արմատներով 21-ամյա սերբին «Ինտերը» մեկ մրցաշրջանով վարձակալելու է 4 միլիոն եվրոյով՝ 16 միլիոն եվրո գնման պարտավորությամբ։ 2022/23 մրցաշրջանում Սամարջիչն «Ուդինեզեի» կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 14 միլիոն եվրո: