Արթուր Գալոյան․ «Ռուսաստանում ապրող հայ ֆուտբոլիստները երազում են խաղալ իրենց պատմական հայրենիքի համար»

«Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը մեկնաբանել է այն փաստը, որ հայկական արմատներով ավելի ու ավելի շատ ֆուտբոլիստներ են ձգտում խաղալ Հայաստանի հավաքականում և ռուսական ակումբներից տեղափոխվել արտասահմանյան ակումբներ։

– Ո՞վ է լինելու Եվրոպա մեկնող հաջորդ հայը։
– Դե, այս հարցին կարող եք ինքներդ պատասխանել (ժպտում է): Սպերցյանն ու Տիկնիզյանն են։

-Ինչի՞ շնորհիվ է նման վերելքը Հայաստանում։
– Այժմ Ռուսաստանում ապրող երիտասարդների նոր սերունդը երազում է խաղալ իր պատմական հայրենիքի համար։ Ես բացառություն չեմ, ինչպես Տիկնիզյանն ու Սպերցյանը։ Այդ իսկ պատճառով, տղաների ցանկությամբ, ազգային հավաքականն առաջընթաց է ապրում»,- Sport24-ի թղթակից Զարինա Խալիմխոնովային ասել է Գալոյանը։