Ժոաու Ֆելիշը պատրաստ է սպասել «Բարսելոնային» մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը «Բարսելոնային» ասել է, որ պատրաստ է սպասել իրեն ձեռք բերելու փորձերին մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանուն «կապտանռնագույնների» ճամբար տեղափոխվելու համար 23-ամյա հարձակվողը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման։ Այս պահին պորտուգալացին չի դիտարկում այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներ։

2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում Ֆելիշը վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։ Բոլոր մրցաշարերում լոնդոնցիների կազմում անցկացրած 20 հանդիպումներում նա խփել է 4 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 50 միլիոն եվրո։