Հարի Մագուայրի ապագայի վերաբերյալ նոր տեղեկություն կա

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը չի տեղափոխվի «Վեսթ Հեմ Յունայթեդ» և այս մրցաշրջանում կմնա «կարմիր սատանաների» կազմում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Լրագրողի տեղեկություններով՝ Մագույարի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Հարին, չնայած նրան, որ հարգում է «Վեսթ Հեմին» որպես ակումբ, երբեք համաձայնություն չի ունեցել «մրճահարների» հետ պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Մագուայրը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», նա շարունակում է սիրել ակումբը և կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում կարող է շատ խաղաժամանակ ստանալ։

Հարի Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց «Լեսթերից» 87 միլիոն եվրոյի դիմաց՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: 30-ամյա կենտրոնական պաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: