«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին կարող է վարձավճարով տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ»: Այս մասին հայտնում է Football Daily-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակները» ծրագրում են մոտ ժամանակներս բանակցություններ սկսել լոնդոնցիների հետ։ «Նյուքասլը» չի կարող իրեն թույլ տալ ամբողջական տրանսֆեր ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով:

Հաղորդվում է, որ «Արսենալը» գոհ չէ պաշտպանին վարձակալելու տարբերակից։ «Զինագործները» ցանկանում են վաճառել իրենց ֆուտբոլիստին: Ակումբների միջև փոխզիջումը կարող է լինել վարձակալության պայմանագրում մեկ տարվա ընթացքում գնման տարբերակի ներառումը: