Անգլիական գրանդը հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Լամինե Յամալի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Լամինե Յամալի ծառայություններով, սակայն 16-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը վստահեցրել է իսպանական ակումբին, որ պայմանագիրը երկարաձգելու խնդիր չի ունենա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» նախատեսում էր գնել Յամալին ու մի քանի մրցաշրջանով վարձակալել «Ժիրոնային», իսկ հետո խաղացնլ իր հիմնական կազմում, սակայն Յամալը գերադասում է խաղալ «Բարսելոնայում»։

Անցած մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» ռեկորդ սահմանեց՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կրել է թիմի մարզաշապիկը Լա Լիգայում։