Պյոտր Զելինսկու կինը պատճառ է դարձել, որ մնա Նեապոլում

«Նապոլիի» և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին մերժել է «Ալ-Ահլիի» առաջարկը և որոշել կարիերան շարունակել Նեապոլում։

Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, Զելինսկու որոշման պատճառ է դարձել կնոջ դիրքորոշումը, ով պնդում էր, որ պետք է մնա Իտալիայում: Հաղորդվում է, որ Զելինսկին այժմ բանակցություններ է վարում «Նապոլիի» հետ՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի հունիսին:

2022/23 մրցաշրջանում Զելինսկին «Նապոլիի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ նա դարձել է Իտալիայի չեմպիոն։