«Մանչեսթեր Սիթին» ընդունել է մեկ այլ ակումբի՝ Այմերիկ Լապորտին գնելու առաջարկը

«Մանչեսթեր Սիթին» ընդունել է «Ալ-Նասրի» առաջարկը պաշտպան Այմերիկ Լապորտի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է The Athletic-ը: «Սիթիին» առաջարկվող գումարը չի նշվում։

Շրջանառվող լուրերի համաձայն՝  ֆուտբոլիստը, ով կորցրել է տեղը «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում, դեմ չէ նման տրանսֆերին։ «Սիթիի» հետ պայմանագրի ավարտին Լապորտին մնացել է երկու տարի։

Այս ամառ «Ալ-Նասրին» հաջողվեց պայմանագիր կնքել Սադիո Մանեի, Մարսելո Բրոզովիչի, Սեկո Ֆոֆանի և Ալեքս Տելեսի հետ: Հունվարին ակումբը գնեց Կրիշտիանու Ռոնալդուին։