Իտալական ակումբը հետաքրքրված է «Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով

«Լացիոն» հետաքրքրված է «Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

«Թոթենհեմը» պատրաստ է բաց թողնել դարպասապահին, ով որոշել է իրեն փորձել մեկ այլ առաջնությունում։ Ակումբներն այժմ բանակցություններ են վարում տրանսֆերի գումարի շուրջ։ Սպասվում է, որ Լյորիսը երկու տարվա պայմանագիր կկնքի «Լացիոյի» հետ:

36-ամյա դարպասապահը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ակումբի կազմում անցկացրած 447 խաղում նա բաց է թողել 508 գոլ։