«Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարիերան կշարունակի իտալական գրանդում

«Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարիերան կշարունակի «Ինտերում»:

Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ դա կլինի վարձակալություն (2 միլիոն եվրո) հետագա գնման պարտավորությամբ (8 միլիոն եվրո): Ավստրիացին «Ինտերի» հետ երկու տարվա պայմանագիր կկնքի, որով տարեկան կվաստակի 3 մլն եվրո։

Չորեքշաբթի օրը Արնաուտովիչը բուժզննում կանցնի, ապա կկնքի պայմանագիրը։