Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Գերմանիա

«Վոլֆսբուրգը» շուտով կավարտի «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերի տրանսֆերը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանական ակումբը 25-ամյա խորվաթի համար կվճարի 30 մլն եվրո, իսկ բոնուսների համար՝ 5 մլն եվրո: Բացի այդ, «Ռենը» կստանա 15 տոկոս ֆուտբոլիստի վաճառքի դեպքում։

Նախորդ մրցաշրջանում Մայերը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։