«Լոկոմոտիվի» հարձակվողը տեղափոխվում է Ֆրանսիա

«Մարսելը» համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Լոկոմոտիվի» հարձակվող Վիլսոն Իսիդորի հետ, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն աշխատում են 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերի մանրամասների վրա։ Ռուսական ակումբը հույս ունի ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 6-ից 7 միլիոն եվրո։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի օգոստոսի վերջին։

Հիշեցնենք, որ Իսիդորը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը ռուսական թիմի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 6 միլիոն եվրո։