Պաշտոնական․ Նեյմարը տեղափոխվեց «Ալ-Հիլալ»

«Ալ-Հիլալը» հայտարարել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու մասին։

Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի ամառ։

Նշվում է, որ Նեյմարը երկու տարվա համար կվաստակի մոտ 300 միլիոն եվրո։

Նախկինում Նեյմարը խաղացել է «Սանթոսում» (2009-2013), «Բարսելոնայում» (2013-2017) և ՊՍԺ-ում (2017-2023): Վերջին ակումբի կազմում նա անցկացրել է 173 հանդիպում, խփել 118 գոլ և կատարել 77 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ հաշվարկված էր մինչև 2025 թվականի ամառ։