Գաբրի Վեյգան մոտ է Իտալիա տեղափոխվելուն

«Նապոլին» երրորդ առաջարկն է արել «Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգաին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ լրագրող Լոիկ Տանզին հայտնել էր, որ «Նապոլին» 21-ամյա իսպանացու համար կվճարի 36 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։