ՊՍԺ-ն շնորհակալություն է հայտնել Նեյմարին՝ նրան անվանելով ակումբի լեգենդ

ՊՍԺ-ն հայտարարել է հարձակվող Նեյմարի հեռանալու մասին։ Փարիզցիները նշել են բրազիլացու ներդրումը ակումբի ձեռքբերումներում՝ հարձակվողին անվանելով լեգենդ։

«Մայրաքաղաքում վեց տարվա ընթացքում բրազիլացին իր հետքն է թողել ակումբի պատմության մեջ: ՊՍԺ-ն շնորհակալություն է հայտնում Նեյմարին՝ ակումբի լեգենդին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 173 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ հաշվարկված էր մինչև 2027 թվականի ամառ։