«Չելսիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լեսթեր»

«Լեսթերը» հայտարարել է «Չելսիի» կիսապաշտպան Չեզարե Կասադեիի վարձակալության մասին: 20-ամյա իտալացու հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։

Ֆուտբոլիստը «Չելսի» է տեղաափոխվել «Ինտերից» 2022 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում նա վարձավճարով հանդես եկավ «Ռեդինգում», որտեղ 15 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։

2023 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությունում կիսապաշտպանը ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով 7 գոլի հեղինակ։