Ալիսոնը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հաղորդում է Foot Mercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» դարպասապահի նկատմամբ։ Առաջնության առաջին տուրում «Ալ-Իտիֆակին» (1:2) պարտվելուց հետո ակումբը որոշել է պայմանագիր կնքել որակյալ դարպասապահի հետ։

Ալիսոնը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2018 թվականի ամռանից՝ «Ռոմայից» տեղափոխվելուց հետո։ Դրանից հետո բրազիլացին անցկացրել է 232 հանդիպում և բաց թողել 205 գոլ։

Transfermarkt-ը 30-ամյա Ալիսսոնին գնահատում է 35 մլն եվրո։