Նաիր Թիկնիզյանը՝ «Լոկոմոտիվի» հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է թիմի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ ամիս անցկացրած 3 հանդիպումներում 24-ամյա հայ ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի հեղինակ։

Թիկնիզյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է «Լոկոմոտիվի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստը համապատասխան մրցանակները ստացել է անցած մրցաշրջանի վերջին ամիսներին՝ մայիսին և ապրիլին։