«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը միացել է «Ֆեներբախչեին»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը միացել է «Ֆեներբախչեին»: 30-ամյա բրազիլացու հետ 4+1 պայմանագիր է կնքվել, հայտնում է թուրքական ակումբի կայքը։

Գործարքի մանրամասները չեն նշվում։ Ըստ ինսայդերների՝ Ֆրեդը ստամբուլցիներին արժեցել է 15 միլիոն եվրո:

Ֆրեդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ակումբի կազմում անցկացրած 213 խաղում նա դարձել է 14 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։